Աշխարհ

15.06.2016 10:15


Լիլլում բաց են թողել ռուս լրագրողներին

Լիլլում բաց են թողել ռուս լրագրողներին

Ֆրանսիացի իրավապահները Լիլլումազատ են արձակել ռուս լրագրողներին։ Այս մասին հայտնում է «Championat.com»–ը, որի թղթակիցը նույնպես ձերբակալվածների թվում էր։

ԶԼՄ աշխատակիցների ձերբակալության մասին ավելի վաղ հայտնել էր «Известия»–ն։ Լրագրողները նկարահանել են Անգլիայից և Ուելսից եկած երկրպագուների հարձակումները ռուս ֆանատների վրա։ Մոտ 3 տասնյակ մարդ հարձակվել էր 5 ռուսաստանցու վրա։ Ոստիկանությունը ցրել էր կռվարարներին՝ կիրառելով արցունքաբեր գազ։

«Известия»–ի տվյալներով՝ կատարվածից հետո մյուս երկրպագուներին ազատ են արձակել առանց փաստաթղթերը ստուգելու, իսկ ռուս լրագրողները ստիպված են եղել պատասխանել ժանդարմների հարցերին։

Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի հատուկջոկատայիններն արգելափակել են դեպի Լիլլ շարժվող ավտոբուսը, որում գտնվում էին ռուսաստանցի ֆուտբոլային երկրպագուները։ ՈւԵՖԱ–ն էլ պայմանականորեն որակազրկել է ՌԴ ֆուտբոլի հավաքականին անգլիացիների հետ խաղին հաջորդած անկարգությունները հետաքննելուց հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը