Վորոնեժի կենդանաբանական այգուց գողացել են կանաչ կապկին
Վորոնեժի կենդանաբանական այգուց գողացել են կանաչկապկի մեկամյա ձագին։ Այս մասին հաղորդում է ТАСС–ը։
Կենդանու անհետացման մասին իրավապահ մարմիններին է հայտնել կենդանաբանական այգու տնօրենը։ Քրեական գործ է հարուցվել։
Նախնական տվյալներով՝ կասկածյալը վանդակ է սողոսկել՝ կոտրելով տանիքը։ Պատճառված վնասն այժմ պարզվում է։ Տարվում են որոնողական աշխատանքներ։
Կենդանաբանական այգու տնօրեն Անդրեյ Շեստոպալովն էլ իր հերթին հայտարարել է, որ գողացված ձագուկ Սիման դյուրահավատ է և ձեռնասուն։ Նրան կարող է վտանգ սպառնալ խնամքի անհրաժեշտ պայմաների և սննդի բացակայության պատճառով։
«Եթե մարդը պրոֆեսիոնալ չէ, ապա կենդանու կյանքին կարող է վտանգ սպառնալ»,– հաղորդել է կենդանաբանական այգու տնօրենը։
Վորոնեժի կենդանաբանական այգուց գողացել են կանաչ կապկին
Վորոնեժի կենդանաբանական այգուց գողացել են կանաչ կապկի մեկամյա ձագին։ Այս մասին հաղորդում է ТАСС–ը։

7or.am