Աշխարհ

14.06.2016 16:45


Հարբած կինը փորձել է կծել Մինսկի պետավտոտեսչության աշխատակիցներին

Հարբած կինը փորձել է կծել Մինսկի պետավտոտեսչության աշխատակիցներին

Ռուսաստանի հարբած քաղաքացին, որին կանգնեցրել են Բելառուսի ճանապարհին, փորձել է ուտել պետավտոտեսուչների կազմած արձանագրությունը և կծել ոստիկանության աշխատակիցներին։ Այս մասին БЕЛТА գորածակալությանը հայտնել է պետավտոտեսչության ավագ տեսուչ Լյուբով Տրեպաշկոն։

Նրա տվյալներով՝ հունիսի 14-ի վաղ առավոտյան պետավտոտեսչության աշխատակիցները Մինսկի մոսկովյան շրջանում պարեկություն անելու ժամանակ նկատել են ռուսական ավտոհամարներով «Range Rover» մեքենան, որը սլանում էր մեծ արագությամբ։ Մեքենան կանգնեցնելու համար օգնության է հասել 2 ոստիկանական անձնակազմ։

Ղեկին նստած կինը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Նա հրաժարվել է բժշկական զննում անցնելուց՝ ցուցաբերելով տհաճ վարք ոստիկանների և առողջապահական համակարգի աշխատակիցների նկատմամբ։

«Երբ ավտոտեսուչը արձանագրություն է կազմել, կինն այն խլել է և փորձել ուտել, ինչպես նաև մտադիր է եղել կծել աշխատակցին»,– նշել է Տրեպաշկոն։

Տվյալ պահին կնոջ մեքենան գտնվում էր ավտոկայանատեղիում, իսկ կինը՝ ոստիկանական բաժանմունքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը