Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է գրել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին, որում ՌԴ քաղաքացիներին շնորհավորել է արդեն անցած Ռուսաստանի օրվա կապակցությամբ՝ ցանկանալով, որ ռուս–թուրքական հարաբերությունները նոր մակարդակի բարձրանան։
«Մեծարգո՛ պարոն Պուտին,
Ամբողջ թուրք ժողովրդի անունից, ի դեմս Ձեզ, շնորհավորում եմ բոլոր ռուսաստանցիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ, նաև ցանկանում, որ առաջիկայում ՌԴ և Թուրքիայի հարաբերություններն արժանի մակարդակի հասնեն»–Էրդողանի խոսքն է մեջբերում РИА «Новости»–ն։
Իր հերթին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին հղած նամակում հույս է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների միջև համագործակցությունն ու հարաբերությունները կհասնեն այնպիսի մակարդակի, որն անհրաժեշտ է իրենց ժողովուրդների ընդհանուր շահերի համար:
Հիշեցնենք՝ ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները ճգնաժամ են ապրում 2015թ. նոյեմբերից, երբ թուրքական կործանիչը Սիրիայի երկնքում խոցեց հակաահաբեկչական արշավին մասնակցող ռուսական Սու–24 ռմբակոծիչը։ Կատարվածի համար Թուրքիան այդպես էլ ներողություն չխնդրեց։
Էրդողանը նամակ է գրել Պուտինին

7or.am