ՈւԵՖԱ–ն պայմանականորեն որակազրկել է ՌԴ հավաքականին
ՈւԵՖԱ–ն պայմանականորեն որակազրկել է ՌԴ ֆուտբոլի հավաքականին անգլիացիների հետ խաղին հաջորդած անկարգությունները հետաքննելուց հետո։ Այս մասին ասվում է ՈւԵՖԱ–ի կայքում։ Բացի այդ, Ռուսաստանի ֆուտբոլային միությունը պետք է 150 հազ եվրո տուգանք մուծի։
«ria.ru»–ն հիշեցնում է, որ Ռուսաստան–Անգլիա հանդիպումից հետո, որն ավարտվել է 1:1 հաշվով, 3 տասնյակի հասնող ռուս երկրպագուները փորձել են պատռել մրցակցի դրոշները, հարձակվել բրիտանացիների վրա, ինչպես նաև իրեր նետել երկրպագուների վրա։ Ընդ որում, երկու հավաքականների երկրպագուների միջև բուֆերային գոտի չի եղել։ ՈւԵՖԱ–ն ՌԴ դեմ կարգապահական գործ է բացել զանգվածային անկարգությունների, ռասիստական պահվածքի և հրատեխնիկա կիրառելու համար։
Պայմանական որակազրկումը նշանակում է, որ ՌԴ հավաքականը կհեռացվի առաջնությունից, եթե տրիբունաներում անկարգությունները կրկնվեն։
Սակայն Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի դեմ ՈւԵՖԱ–ն գործ չի հարուցել։

7or.am