Տնտեսական

14.06.2016 14:27


ՀՀԿ–ն ու Կառավարությունը պայմանավորվել են, որ Հարկային նոր օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու են

ՀՀԿ–ն ու Կառավարությունը պայմանավորվել են, որ Հարկային նոր օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու են

Խորհրդարանում Հարկային նոր օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, հայտարարել է, որ դրանում ամրագրված են կիսատ-պռատ մոտեցումներ, և նախագիծը պետք է հետ կանչել։ Բիշարյանն ընդգծել է, որ ՕԵԿ–ը դեմ է քվեարկելու։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ևս քննադատել է ներկայացված նախագիծը, բայց չի նշել, թե ինչպես են քվեարկելու։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ընդգծել է, որ ԲՀԿ-ի քվեարկությունը կախված կլինի այն բանից, թե նախագծի հեղինակների դիրքորոշումն իրենց ներկայացրած հարցերի վերաբերյալ ինչպիսին կլինի:

–Մենք պատրաստ ենք աշխատել, եթե դա արդար է և բխում է շահերից: Վաղը մեր դիրքորոշումը վարման կարգով կասենք,–ավելացրել է Մ. Մելքումյանը։

Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խոստովանել է, որ Կառավարության հետ պայմանավորվածություն ունեն. առաջին ընթերցմամբ կընդունեն նախագիծը, իսկ աշնանը կսկսեն ընդլայնված քննարկումները` բոլոր առաջարկություններին պատասխաններ տալու համար։

Հարկային նոր օրենսգրքի մասին ՀՅԴ–ն և «Ժառանգությունն» իրենց դիրքորոշումը չեն հայտնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը