Հունիսի 15-17–ը ԵԽԽՎ Մշտադիտարկման հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շեննակը և Սեզար Ֆլորին Պրեդան այցելելու են Ադրբեջան։ «haqqin.az»–ը, վկայակոչելով ԵԽԽՎ մամուլի ծառայությունը, հայտնում է, որ ԵԽԽՎ համազեկուցողները կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Միլի Մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի, գլխավոր դատախազ Զաքիր Գարալովի, արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովի, ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովի հետ։
Նրանք կհանդիպեն նաև քաղաքացիական հասարակության, ԶԼՄ–ի և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։
Շեննակը և Պրեդան, բելգիացի պատգամավոր Ալան Դեսթեհեի հետ, նաև մշտադիտարկում կիրականացնեն Ագդաշի 90-րդ ընտրաշրջանի խորհրդարանական ընտրություններում։
ԵԽԽՎ համազեկուցողներն այցելելու են Ադրբեջան

7or.am