Աշխարհ

14.06.2016 12:53


Պուտինի կարգադրությամբ ՌԴ Զինված ուժերում անսպասելի ստուգումներ են սկսվել

Պուտինի կարգադրությամբ ՌԴ Զինված ուժերում անսպասելի ստուգումներ են սկսվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ հունիսի 14-ին, կարգադրել է անսպասելի ստուգումներ անցկացնել երկրի Զինված ուժերում։ Այս մասին, «ria.ru»–ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Մարտական եւ մոբիլիզացիոն պատրաստության ստուգման համար այսօր, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի կարգադրությամբ, անսպասելի ստուգումներ են սկսվել։ Ստուգման ենթակա են զենքի եւ տեխնիկայի պահպանման մի շարք բազաներ, ինչպես նաեւ՝ ռազմական կառավարման առանձին մարմիններ»,– ասել է Շոյգուն՝ հավելելով, որ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել նաև ԶՈւ մոբիլիզացիոն բաղադրիչին, պահուստային միավորումների վիճակին, զենքի եւ ռազմական տեխնիկայի պաշարների պահպանմանը։

Ստուգումները կտևեն մինչև հունիսի 22-ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը