Լոնդոնի նոր քաղաքապետն արգելել է սեքսիստական գովազդը հանրային տրանսպորտում
Լոնդոնի նորընտիր քաղաքապետ Սադիք Խանն արգելել է սեքսիստական գովազդը հանրային տրանսպորտում։ Այս մասին գրում է «Financial Times»–ը։
Հստակեցվում է, որ խոսքը նկարազարդ հայտարարությունների մասին է, որոնք կարող են հանգեցնել նրան, որ մարդիկ ամաչեն իրենց մարմնից և հետևեն գովազդով պարտադրված կարծրատիպին։
Նշվում է, որ վերջերս հանրության զայրույթն է առաջացրել մետրոյում փակցված, նիհարելու համար սննդային հավելումներ գովազդող հայտարարությունը, որում պատկերված էր բիկինիով, սլացիկ կազմվածքով մի աղջիկ՝ «Պատրա՞ստ է արդյոք քո մարմինը լողափի սեզոնին» կարգախոսով։
FT–ն գրում է, որ գովազդը հանելու համար տեղադրված խնդրագիրը ավելի քան 70 հազ մարդ է ստորագրել։
«Ես բավական մտահոգված եմ նմանաբնույթ գովազդների հայտնությամբ, որոնք կարող են ստորացնել մարդկանց, մասնավորապես՝ կանանց, և ստիպել նրանց ամաչել սեփական մարմնից։ Այդ ամենին վերջ դնելու ժամանակն է», –հայտարարել է Խանը։

7or.am