Աշխարհ

14.06.2016 18:53


7 օրիգինալ տարբերակ հարսանիքից հետո հարսանեկան զգեստը կրելու համար (ֆոտոշարք)

7 օրիգինալ տարբերակ հարսանիքից հետո հարսանեկան զգեստը կրելու համար (ֆոտոշարք)

Եթե հարսանեկան զգեստը ձեր կյանքի ամենահրաշալի հագուստն է, ապա ինչո՞ւ կրել այն ընդամենը մեկ անգամ։ «Soulpost» կայքն առաջարկում է զգեստը ձևափոխելու մի քանի տարբերակ՝ անկախ նրա ձևից։

1. Առանձնացրեք զգեստի կիսաշրջազգեստը կորսետից և կրեք դրանք առանձին։

2. Նրբագեղ մետաքսե զգեստը կարելի է վերածել «casual» ոճի, եթե դրան ավելացնեք կաշվե բաճկոն և համապատասխան նորաձև աքսեսուարներ։

3.Սպիտակ ժանյակապատ զգեստը կարելի է կրել փարթամ կիսաշրջազգեստով և դարձնել այն հարսանեկան, իսկ արարողությունից հետո հանել կիսաշրջազգեստը և կրել ուղակի զգեստը։

4. Կարելի է ուղղակի ներկել հարսանեկան զգեստը մեկ այլ գույն։

5. Հարսանեկան զգեստի գոտին կարելի է օգտագործել որպես բռնակ սիրելի պայուսակի համար։

6. Հարսենական զգեստի երկար սպիտակ կիսաշրջազգեստը ավելի հասարակ տեսք կունենա, եթե այն համադրեք որևէ գործած բլուզի հետ։

7. Կարճ հարսանեկան զգեստը ընդամենը կարելի է լրացնել բազմագույն աքսեսուարներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը