Աշխարհ

14.06.2016 10:40


ՄԱԿ ԱԽ–ն Օռլանդոյում կատարվածն ահաբեկչություն է որակել (տեսանյութ)

ՄԱԿ ԱԽ–ն Օռլանդոյում կատարվածն ահաբեկչություն է որակել (տեսանյութ)

ՄԱԿ ԱԽ–ն ԱՄՆ Օռլանդոյի գեյ ակումբում իրականացված զինված հարձակումն ահաբեկչություն է որակել։ «Россия 24»–ի փոխանցմամբ՝ կատարվածի կապակցությամբ ԱՄՆ–ին իր ցավակցությունն է հայտնել ավելի քան 50 համաշխարհային առաջնորդ։

Այդ ընթացքում հատուկ ծառայությունները շարունակում են քննել զանգվածային սպանության հանգամանքները։ ՀԴԲ–ի աշխատակիցներին հաջողվել է ստուգել հրաձիգի համակարգիչն ու բջջային հեռախոսը, սակայն ծայրահեղականության հետ որևէ աղերս չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Ջեյմս Քոմին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 29-ամյա Օմար Մաթինը կարող էր արմատական իսլամի ազդեցության տակ ընկնել համացանցի միջոցով։

Հիշեցնենք՝ զինված հարձակման զոհ է դարձել 49 մարդ, ավելի քան 50–ը վիրավորվել է։

Հայտնի է դարձել նաև, որ Մաթինի զոհերը մահվանից առաջ գրել են իրենց հարազատներին։

Մանրամասն՝ «vesti.ru»–ի տեսանյութերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը