Լրահոս

09.12.2009 15:16

Գրիգոր Բադիրյան. «Ես կողմ եմ քվեարկել արձանագրությունների ստորագրմանը»

Գրիգոր Բադիրյան. «Ես կողմ եմ քվեարկել արձանագրությունների ստորագրմանը»

Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանը «Նովոստի» մամուլի կենտրոնում «7օր»-ին ասել է, որ թե՛ որպես ՀԽ անդամ, թե՛ որպես ՀՀ քաղաքացի, անհատ և իրավաբան, հայ-թուրքական կարգավորման ներկա գործընթացի վերաբերյալ թեև իր կարծիքն ունի, սակայն նախընտրել է ձեռնպահ մնալ այն հրապարակավ հայտարարելուց՝ պատճառաբանելով, թե դա իր մասնագիտական շջանակներից դուրս հարց է։

Այդուհանդերձ, Գ. Բադիրյանը նշել է, որ հայ-թուրքական արձանագրություններին ՀԽ-ում կողմ է քվեարկել։

-Ես կողմ եմ քվեարկել արձանագրությունների ստորագրմանը, քանի որ նրանցում չեմ տեսել որևիցե նախապայման, մանավանդ Ղարաբաղի հարցի վերաբերյալ։ Իսկ երկրորդը՝ մենք լավ գիտենք, թե լրացուցիչ կոմունիկացիաները շրջափակման պայմաններում ինչքանո՞վ են Հայաստանին անհրաժեշտ։ Եվ ինքս նաև համամիտ եմ եղել այն տեսակետն արտահայտողների հետ, որ ոչ թե պետք է սահման բացել, այլ պետք է ապաշրջափակել հայ-թուրքական սահմանը։

Կոնկրետ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի քննարկումների ժամանակ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ տարաբնույթ և իրարամերժ կարծիքներ են հնչել, որոնք բոլորն էլ, Գ. Բադիրյանի խոսքերով, ամբողջացվել և ներկայացվել են ՀՀ ղեկավարությանը։ Քվերակությունն էլ (35 կողմ, 1 ձեռնպահ) տեղի է ունեղել ՀԽ-ի 36 անդամի ձևաչաձով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։