Հայաստանը կրկին հայտնվել է «National Geographic» ամսագիր էջերում: Ըստ ամսագրի՝ Հայաստանն աշխարհի տարբեր անկյուններում գտնվող այն 10 երկրներից մեկն է, որն արժանի է ավելի շատ թվով զբոսաշրջիկների այցելության:
«Չնայած Հայաստանը շատերի մոտ ասոցացվում է հակամարտության հետ, այնուհանդերձ, այս երկիրն այժմ խաղաղ ու ապահով վայր է` զարգացող զգոսաշրջային ենթակառուցվածքով:Այստեղ հիմնականում զարգացած է ագրոտուրիզմը, որը միտված է գրավելու երկրի` շատերի համար անհայտ բնական ու ճարտարապետական գեղեցկությունները փնտրող արկածասերներին:
Քչերը գիտեն, որ Հայաստանը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած աշխարհում առաջին երկիրն է:Գեղարդի ժայռափոր վանքի քարե առյուծներն ու Սանահինի նրբակերտ խաչքարերը կանգնած են որպես աշխարհի ամենահին, սակայն աշխարհին քիչ հայտնի քաղաքակրթություններից մեկի ստեղծագործ ուժի լուռ վկաներ»,-գրել է ամսագիրը:
Հայաստանը` «National Geographic»-ի էջերում (լուսանկար)
Հայաստանը կրկին հայտնվել է «National Geographic» ամսագիր էջերում: Ըստ ամսագրի՝ Հայաստանն աշխարհի տարբեր անկյուններում գտնվող այն 10 երկրներից մեկն է, որն արժանի է ավելի շատ թվով զբոսաշրջիկների այցելության:
«Չնայած Հայաստանը շատերի մոտ ասոցացվում է հակամարտության հետ, այնուհանդերձ, այս երկիրն այժմ խաղաղ ու ապահով վայր է` զարգացող զգոսաշրջային ենթակառուցվածքով: Այստեղ հիմնականում զարգացած է ագրոտուրիզմը, որը միտված է գրավելու երկրի` շատերի համար անհայտ բնական ու ճարտարապետական գեղեցկությունները փնտրող արկածասերներին:
Քչերը գիտեն, որ Հայաստանը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած աշխարհում առաջին երկիրն է: Գեղարդի ժայռափոր վանքի քարե առյուծներն ու Սանահինի նրբակերտ խաչքարերը կանգնած են որպես աշխարհի ամենահին, սակայն աշխարհին քիչ հայտնի քաղաքակրթություններից մեկի ստեղծագործ ուժի լուռ վկաներ»,-գրել է ամսագիրը:
«zham.am»