Աշխարհ

13.06.2016 14:15


«Instagram»–ից կախվածություն ունենալը մարդկանց երջանկացնում է

«Instagram»–ից կախվածություն ունենալը մարդկանց երջանկացնում է

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հոգեբանների կողմից անցկացված հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ հաճելի իրադարձությունները լուսանկարելը մի քանի անգամով ավելացնում է դրանցից ստացված հաճույքը։ Այս մասին հաղորդում է «life.ru»–ն։

Ըստ գիտնականների՝ համեղ նախաճաշն է՛լ ավելի համեղ է թվում, զբոսանքից արված լուսանկարները դարձնում են այն ավելի հաճելի, իսկ ծանրաբեռնված մարզումներից հետո արած սելֆին պարգևում է դրական զգացողություններ։

«Որքանով որ մեզ հայտնի է, այս հետազոտություններն առաջին ծավալուն ուսումնասիրությունն են դրական միջոցառումներից լուսանկարվելու միջոցով է՛լ ավելի հաճույք ստանալու վերաբերյալ»,– հայտարարել է հետազոտողներից Քրիսթին Դիլը։

Միևնույն ժամանակ, նա զգուշացրել է, որ չարժե սոցիալական ցանցերում լուսանկարներ տեղադրել անհաջողությունների մասին։ Այսպես բացասական զգացողություններն ավելի են ուժեղանում։ Գուցե դա կապված է այն բանի հետ, որ օգտատերը կարող է նորովի վերապրել կատարվածը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը