Լրահոս

09.12.2009 14:21


Հանրային խորհրդի անդամը կարմիր պետհամարանիշներով ավտոմեքենա է վարում

Հանրային խորհրդի անդամը կարմիր պետհամարանիշներով ավտոմեքենա է վարում

Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանը դիվանագիտական պետհամարանիշներով ավտոմեքենա է վարում։ Այսօր լրագրողների հարցին ի պատասխան՝ այդ մասին ասել է հենց ինքը՝ Գ. Բադիրյանը։

-Այո՛, ես կարմիր պետհամարանիշներով մեքենա եմ վարում։ Դա հանրային խորհրդի համարները չեն։ Ես Բելգիայի թագավորության պատվավոր հյուպատոսն եմ Հայաստանում, և այդ կապակցությամբ ԱԳ նախարարությունից ինձ տրամադրված են այդ պետհամարանիշները,- հայտարարել է Գ. Բադիրյանը՝ միաժամանակ հավելելով, որ ծառայողական ավտոմեքենան օգտագործում է միայն ծառայողական նպատակներով։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը