Աշխարհ

13.06.2016 12:35


ԱՄՆ–ում տղամարդը նկարահանել է ընտանիքի սպանությունն ու փախուստի դիմել

ԱՄՆ–ում տղամարդը նկարահանել է ընտանիքի սպանությունն ու փախուստի դիմել

Ամերիկյան Նյու Մեխիկո նահանգում Խունա Դավիդ Վիլեգաս–Էրնանդեսը գնդակահարել է կնոջն ու 4 դուստրերին, որից հետո փախուստի է դիմել։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը։

Տեղի ոստիկանության տվյալներով՝ տղամարդը նկարահանել է սպանությունները, որից հետո իր մեքենայով հեռացել է անհայտ ուղղությամբ։

Սպանվածների մարմինները հայտնաբերել է ընտանիքի բարեկամներից մեկը, որը որոշել էր այցելել նրանց։ Նշվում է, որ Վիլեգասի կինը 34 տարեկան էր, աղջիկները՝ 3, 7, 11 և 14։

Ոստիկանության ներկայացուցիչ Թոդդ Ուալդերմութը հաղորդել է, որ կասկածյալը կարող է շարժվել կարմիր «Ford» պիկապով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը