Աշխարհ

13.06.2016 16:39


Մերձմոսկովյան շրջանում տղամարդը կացնով հարձակվել է ընտանիքի վրա

Մերձմոսկովյան շրջանում տղամարդը կացնով հարձակվել է ընտանիքի վրա

Մոսկվայի մարզի Սերգիևո–Պոսադսկի շրջանում տղամարդը կացնով հարձակվել է 3 հոգու վրա։ Այս մասին հաղորդում է «РИА Новости»–ն։

«Անհայտ անձը Սերգիևո–Պոսադսկի շրջանում 3 հոգու կացնով ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել։ Ներկայումս նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. վիճակը ծանր է»,– ասել է աշխատակիցը։

«РИА Новости»–ի աղբյուրի տվյալներով՝ կասկածյալը Մոլդովայի 22–ամյա քաղաքացի է, իսկ 3 տուժածները, որոնց կտրած–ծակած վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, միևնույն ընտանիքի անդամներ են։ Նա նաև հստակեցրել է, որ կատարվածը տեղի է ունեցել հունիսի 12–ի՝ լույս 13–ի գիշերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը