Աշխարհ

13.06.2016 12:18


Թուրքիան ավելացնելու է հատուկ նշանակության ստորաբաժանումների քանակը

Թուրքիան ավելացնելու է հատուկ նշանակության ստորաբաժանումների քանակը

Թուրքիայի ոստիկանությունում և ժանդարմերիայում նախատեսվում է ավելացնել հատուկ նշանակության ստորաբաժանումների քանակը։ «HaberTurk»–ի փոխանցմամբ՝ մինչև տարեվերջ ծրագրվում է դրանց թիվը հասցնել 40 հազարի։

Աղբյուրը նշում է, որ ներկայումս ոստիկանության հատուկ նշանակության ուժերի թիվը կազմում է 12.800, իսկ ժանդարմերիայինը՝ 13:500:

Բացի այդ, ավելացվելու է նաև նրանց տեխնիկական հագեցվածությունը և սպառազինությունը:

«Զինոնանոցը պիտի համալրվի ամերիկյան այնպիսի զինատեսակներով, որոնցով կռվում են նաև քրդական ուժերը Սիրիայում»,- գրում է պարբերականը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը