Աշխարհ

13.06.2016 11:59


Ժնևում մեկնարկում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի 32-րդ նստաշրջանը

Ժնևում մեկնարկում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի 32-րդ նստաշրջանը

Ժնևում բացվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի 32-րդ նստաշրջանը (հունիսի 13-ից հուլիսի 1): ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ դրա անդամ 47 երկրների ներկայացուցիչները կքննարկեն արդիական իրավական խնդիրներ, այդ թվում՝ իրավիճակն Ուկրաինայում, Սիրիայում, Բուրունդիում, Էրիթրեայում, Հարավային Սուդանում, պայքարը ռասիզմի դեմ, կանանց, ներգաղթյալների իրավունքների պաշտպանությունը, խոսքի ազատության ապահովումը։

Խորհրդի անդամները կանդրադառնան նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի զեկույցին, որում Կիևին խորհուրդ է տրվում հասնել ձերբակալվածներից ֆիզիկական հարկադրանքի մեթոդներով ցուցմունքներ ստանալու Ուկրաինայի Անվտանգության ծառայության կողմից կիրառվող մեթոդի դադարեցման:

Փաստաթղթում նաև խոսվում է «Կիևում մայդանում և հետագա բռնության հետաքննության գործում զգալի առաջընթացի» բացակայության մասին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը