Աշխարհ

11.06.2016 18:44


Կուռնիկովան Իգլեսիասի հետ սելֆի է հրապարակել

Կուռնիկովան Իգլեսիասի հետ սելֆի է հրապարակել

Հայտնի թենիսիստուհի Աննա Կուռնիկովան, ով տոնել է իր 35-ամյակը, «Ինսթագրամի» իր էջում հրապարակել է իր եղբոր՝ Ալլանի և երգիչ Էնրիկե Իգլեսիասի հետ լուսանկարը:

«Hello» ամսագրի հետ զրույցում Կուռնիկովան պատմել է, որ այժմ չի աշխատում նույնքան ինտենսիվ, որքան առաջ, ինչը նրան, սակայն, չի անհանգստացնում, այլ հակառակը՝ երջանկացնում է:

«Ինձ շատ հաճելի է և կարևոր, որ կարող եմ թույլ տալ ինձ մաշվելով չաշխատել, այլ ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին, լինել տնային տնտեսուհի», - ասաց Կուռնիկովան:

Մարզուհին պատմել է, որ շաբաթը 3-4 անգամ թենիս է խաղում տանը, և հաճախակի ներգրավում է նաև Իգլեսիասին, քանի որ դա լավ է նրա առողջության համար:

Կուռնիկովան նաև խոստովանել է, որ նրա գլխավոր հետաքրքրություններից է ճաշ և ընթրիք պատրաստելը:

Բացի այդ, նա զբաղվում է բարեգործությամբ:

«Ես համագործակցում եմ տարբեր կազմակերպությունների հետ. մենք ճանապարհորդում ենք ոչ միայն ամբողջ Ամերիկայով մեկ, այլ նաև այլ երկրներ ենք գնում, որտեղ ես շփվում եմ պատանիների հետ: Սակայն ոչ թե «դասախոսություններ» եմ կարդում, այլ իսկապես գնում եմ նրանց հետ և լավ ժամանակ անցկացնում, խաղում, խոսում: Գիտեք՝ 12-15-ամյա աղջիկները բազմաթիվ բարդ հարցեր են տալիս, այդ թվում նաև՝ տղաների մասին: Նրանց ամեն ինչ հետաքրքիր է, և շատ կարևոր է լսել նրանց և անկեղծ լինել նրանց հետ: Ես զգում եմ, որ այդկերպ օգնում եմ հասարակությանը», - պատմել է Կուռնիկովան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը