Աշխարհ

11.06.2016 12:30


«Муз-ТВ» մրցանակաբաշխության ժամանակ Սոբչակը վիրավորել է Կուդրյավցևային

«Муз-ТВ» մրցանակաբաշխության ժամանակ Սոբչակը վիրավորել է Կուդրյավցևային

Ռուսաստանում կայացել է ամենամյա «Муз-ТВ» երաժշտական մրցանակաբաշխությունը, որը լի էր ոչ միայն վառ ելույթներով, այլ նաև սկանդալներով, որոնցից մեկի գլխավոր մասնակիցներն էին հաղորդավարուհի և լրագրող Քսենիա Սոբչակը, հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան և շոումեն Մաքսիմ Գալկինը:

Ինչպես տեղեկացնում է «Լայֆ»-ը, 35-ամյա Սոբչակը կատակել է Կուդրյավցևայի տարիքի մասին՝ հայտարարելով, որ նա միակն է, ով հիշում է առաջին մրցանակաբաշխությունը: Վիրավորական կատակը շարունակել է նաև Գալկինը:

Կուդրյավցևան իր հերթին պատասխանել է, որ չի ամաչում իր տարիքից:

«Այո՛, ես հնաբնակ եմ, և չեմ ամաչում դրանից», - հայտարարել է Լերան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը