Հունիսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 57,024,781դոլար 477,92դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 60,137,405 ԱՄՆ դոլար 479,56դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 7,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 479,39 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածումգործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,800,180եվրո 539,94 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 7,835,484 եվրո 545,04 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում և առևտրային բանկերի միջև «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,147,010,288 ՌԴ ռուբլի 7,33դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւվաճառվել 372,508,889 ՌԴ ռուբլի 7,43դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Մայիսի 30-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամովտեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.4մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝28.1մլն ԱՄՆ դոլար:
Բանկերի կողմից գնվել է 57,024,781 դոլար