Էմին Երիցյան. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար մենք պետք է միասին աշխատենք»
-Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար մենք պետք է միասին աշխատենք,-ինչպես հայտնում է «АПА»-ն, այս մասին ասել է այցով Ադրբեջանում գտնվող Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների համագումարի Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հայաստանի տեղական ինքնակառավարման ասոցիացիայի նախագահ Էմին Երիցյանը։ «Հայաստանի և Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունները պետք է ավելի գործուն լինեն։ Համատեղ աշխատանքը կարող է լավ մթնոլորտ, հակամարտության կարգավորման երկխոսություն ստեղծել։ Ներկա պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Այդ պատճառով Հայաստանի և Ադրբեջանի ոչ պետական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների դերը այդ հարցում շատ կարևոր է։ Միայն նրանք կարող են այնպիսի երկոսություն ստեղծել, որ բանակցությունների գործընթացը ճիշտ ուղիով գնա»։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարո՞ղ է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը վերսկսվել, Երիցյանն ասել է. «Կարծում եմ, որ պատերազմի վերսկսումը իրատեսական չէ. հիմա նման իրավիճակ չկա։ Իմ կարծիքով պատերազմը երբեք չի վերսկսվի»։
Պատասխանելով բռնի կերպով տեղահանվածների՝ իրենց «հայրենիք» վերադառնալու մասին հարցին, Երիցյանն ասել է. «Իմ կարծիքով՝ բռնի կերպով տեղահանվածների, հայրենիք նրանց վերադառնալու հարցը բանակցային գործընթացի կարևորագույն խնդիրներից է։ Հայաստանում նույնպես բազմաթիվ փախստականներ կան»։
Իսկ Հայաստանի կողմից «Ադրբեջանական հողերի զավթման» վերաբերյալ Երիցյանը նշել է, թե Հայաստանն ունի իր դիրքորոշումը։