«Եվրո–2016թ» առաջնության բացման խաղում Ֆրանսիայի ընտրանին «Սթադ դե Ֆրանս» մարզադաշտում հյուրընկալել է Ռումինիայի հավաքականին:
Առաջին խաղակեսում հաշիվը բացել թիմերին չի հաջողվել։
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Դիմիտրի Պայեի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Օլիվյե Ժիրուն:
Մի քանի րոպե անց գլխավոր մրցավար Վիկտոր Կաշայը 11–մետրանոց է նշանակել, որն անվրեպ իրացրել է Ռումինիայի հավաքականի հարձակվող Բոգդան Ստանկուն:
Իսկ խաղի հիմնական ժամանակի ավարտից Դիմիտրի Պայեն գնդակն ուղարկել է մրցակցի դարպաս և հաստատել հանդիպման վերջնական հաշիվը՝ Ֆրանսիա-Ռումինիա՝ 2:1։
Հունիսի 11-ին կայանալու են Ալբանիա-Շվեյցարիա (խումբ A, Երևանի ժամանակով՝ 17:00), Ուելս-Սլովակիա (խումբ B, Երևանի ժամանակով՝ 20:00) և Անգլիա-Ռուսաստան (խումբ B, Երևանի ժամանակով՝ 23:00) հանդիպումները:
ԵՎՐՈ-2016. Ֆրանսիա-Ռումինիա՝ 2:1 (տեսանյութ)

7or.am