Աշխարհ

10.06.2016 16:21


Սահմանադրական դատարան է ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բունդեսթագի որոշումը չեղարկելու մասին հայցը

Սահմանադրական դատարան է ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բունդեսթագի որոշումը չեղարկելու մասին հայցը

Գերմանիայի Սահմանադրական դատարան է ներկայացվել 2016-ի հունիսի 2-ին Բունդեսթագում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը չեղարկելու մասին հայցը։

«Deutsche Welle»–ն հայտնում է, որ հայցադիմումի հեղինակն է թուրք իրավաբան Մելիհ Աքքուրթը, ով իր քայլը բացատրել է ՄԱԿ-ի ընդունած ցեղասպանությունների կանխարգելման և պատժման համաձայնագրի 6-րդ հոդվածով. այն սահմանում է, որ ցեղասպանությունների թեմայով որոշում կայացնելու իրավասություն ունեն միայն դատարանները։

Սա առաջին դեպքն է, երբ Բունդեսթագի ընդունած որոշումը չեղարկելու հայց է ներկայացվում Գերմանիայի Սահմանադրական դատարան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը