Տնտեսական

10.06.2016 15:53


ՀՀ պետական պարտքը տարեվերջին կկազմի 5 մլրդ 600 մլն դոլար (տեսանյութ)

ՀՀ պետական պարտքը տարեվերջին կկազմի 5 մլրդ 600 մլն դոլար (տեսանյութ)

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն ասել է, որ ամենավատ վիճակում գտնվում է շինարարության ոլորտը, որտեղ անկումը կազմել է 92.6%:

-Սա բավական խնդրահարույց է և խոսում է այն մասին, որ տնտեսության հիմնական ճյուղն իր ներուժը լիարժեք չի օգտագործում,-ասել է նա՝ ընդգծելով, որ առևտրաշրջանառությունն էլ նվազել է 0.7%-ով:

Ինչ վերաբերում է ՀՀ պետական պարտքին, տնտեսագետի խոսքով՝ 2016-ի՝ ապրիլի 30-ի դրությամբ՝ այն կազմել է 5 մլրդ 252 մլն ԱՄՆ դոլար.

-Մեր պետական պարտքն աճ է արձանագրել գրեթե 160 մլն-ով. յուրաքանչյուր ամիս 40-45 մլն ԱՄՆ դոլարով այն ավելանում է: Տարեվերջին մենք կունենանք մոտավորապես 5 մլրդ 600 միլիոնի հասնող պետական պարտք,-ասել է նա՝ ընդգծելով, որ ավելի մեծ թափով աճում է մեր արտաքին պարտքը, որն արդեն հասել է 4 մլրդ 460 մլն ԱՄՆ դոլարի:

Բանախոսը նկատել է, որ ամբողջ տարվա ընթացքում ներմուծումը կրճատվել է 1 մլրդ 170 մլն ԱՄՆ դոլարով և դեռ շարունակում է կրճատվել, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատությամբ մենք ավելի վատ ենք ապրում:

-Քանի որ այս ֆոնին ներմուծումը, ներդրումները կրճատվում են, և մենք ունենք 106% տնտեսական աճ, ես դրան ասում եմ նախընտրական մակրոտնտեսական ցուցանիշ: Ցանկացած ընտրությունից մեկ տարի առաջ մակրոտնտեսական ցուցանիշները պետք է իրենց բարձր լինելու մակարդակով ապահովեն այն ողջ բազան, որի վրա պետք է կառուցվի հետագա քաղաքականությունը,-ասել է նա:

Մանրամասները՝«Vesti.am»-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը