Տնտեսական

10.06.2016 13:47


Խանութներում հայտարարվող անիրական զեղչերը անկառավարելի մարքեթինգի հետևանք են

Խանութներում հայտարարվող անիրական զեղչերը անկառավարելի մարքեթինգի հետևանք են

–Մի տնտեսվարողի կազմակերպած գովազդը, որը տանում է մոլորության, մյուս տնտեսվարողին գցում է վատ իրավիճակի մեջ և ստիպում նրան հավասար դաշտ գալու համար օրինախախտ դառնալ,- հունիսի 10-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Մասնագետը կարծում է, որ հայաստանյան շուկային անհրաժեշտ է մեծածավալ մոնիթորինգային ծրագիր, որը կվերահսկի բոլոր տնտեսվարողների՝ հավասար դաշտում գործելու իրավունքը, որպեսզի խնդիրն օր օրի չխորանա:

-Տեղեկատվությունը չպետք է մոլորեցնող լինի: Վերջին 3 ամսվա ընթացքում առնվազն 2-3 աղկմկահարույց դեպքի ենք ականատես եղել, երբ խնդիրը հանրայնացվում է: Միտումը, ցավոք, չի նվազում: Հասարակության 90 տոկոսն անտեղյակ է մնում խնդրից, և տնտեսվարող սուբյեկտն էլ պատասխանատվություն չի կրում,- բացատրում է Բաբկեն Պիպոյանը:

-Խանութներում հայտարարվող անիրական զեղչերը, մոլորեցնող գովազդները անկառավարելի մարքեթինգի հետևանք են,-եզրափակել է Բաբկեն Պիպոյանը:

Մանրամասները՝ «Vesti.am»–ում

Այս խորագրի վերջին նյութերը