Լրահոս

09.12.2009 12:58


Ազարյանի ու Թոխատյանի սկանդալային խոսքերի նկարահանումը «Շարմը» չի իրականացրել

«Youtube.com» կայքում տեղադրված հայտնի տեսանյութը, որտեղ նախագահական քարոզարշավի ժամանակ մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը և դերասան Հրանտ Թոխատյանը հայհոյում են այն ժամանակվա վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին և քաղաքապետ Երվանդ Զախարյանին, պարզվում է, «Շարմ» ընկերությունը չի նկարահանել։ Այդ մասին «7օր»-ի հետ զրույցում ասել է «Շարմ» ընկերության լրատվական բաժնի աշխատակից Աննա Ավանեսյանը։

-«Շարմ» ընկերությունը չի իրականացրել այդ նկարահանումը։ Հետևաբար չի իրականացրել նաև մոնտաժը, առավել ևս՝ տեղադրումը  համացանցում,-ընդգծել է Ա. Ավանեսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը