Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԼՂ խնդրով եռակողմ գագաթաժողով
Հունիսի վերջին Սանկտ Պետերբուրգում ԼՂ խնդրի կարգավորման հարցով տեղի կունենա եռակողմ գագաթաժողով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ում «izvestia.ru»–ի աղբյուրը։
Ավելի վաղ գագաթաժողովի անցկացման մասին տեղեկատվությունը հայտնվել էր ՌԴ արտաքին գերատեսչության կայքում։ Նշվել էր, որ հանդիպման հնարավորությունն ու նախապատրաստումը քննարկել են ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և ՌԴ–ում Ֆրանսիայի դեսպան Ժան–Մորիս Ռիպերը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում ճգնաժամի կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերի հետ կապված հարցեր, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով եռակողմ գագաթաժողովի նախապատրաստումը»,- նշել էր ՌԴ ԱԳՆ-ն՝ չհստակեցնելով հանդիպման ժամկետները:

7or.am