Աշխարհ

10.06.2016 10:20


Օբաման պաշտոնապես հայտարարել է, որ սատարում է Քլինթոնին

Օբաման պաշտոնապես հայտարարել է, որ սատարում է Քլինթոնին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ նախագահական ընտրություններում սատարում է դեմոկրատ Հիլարի Քլինթոնին։

Սենատոր Բերնի Սանդերսը նախկին պետքարտուղարին ընդունել է իբրև դեմոկրատների միակ թեկնածու և հայտարարել Դոնալդ Թրամփի դեմ Հիլարիի հետ համագործակցելու իր մտադրության մասին։

«Россия 24»–ի փոխանցմամբ՝ նախօրեին Սանդերսը Սպիտակ տանը հանդիպել է Օբամայի հետ։

Օբամայի աջակցությունը ստացած Քլինթոնն էլ խորհուրդ է տվել Թրամփին ջնջել «Twitter»–ի իր օգտահաշիվը. նրա այդ հորդորը մի քանի ժամվա ընթացքում 270 հազ ռեթվիթ է հավաքել։

Թրամփն, ի պատասխան, հետաքրքրվել է, թե որքան ժամանակ է պահանջվել Քլինթոնից այդ թվիթը շարադրելու համար։ Բացի այդ, հետաքրքրվել է, թե ուր են 33 հազ էլեկտրոնային նամակները՝ նկատի ունենալով հայտնի սկանդալը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը