Լրահոս

09.12.2009 12:57

Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է

2003թ. հոկտեմբերի 31-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր թիվ 58/4 որոշմամբ դեկտեմբերի 9-ը ճանաչել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր:
Այս քայլի նպատակը կոռուպցիա հասկացության մասին հանրության իրազեկության մակարդակի բարձրացումն ու Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի համաձայնագրի դերի մեծացումն էր։

1999թ. Հայաստանը վավերացրել է կոռուպցիայի համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին Եվրոպայի խորհրդի հռչակագիրը, իսկ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ՄԱԿ-ի հռչակագրի տակ ստորագրել է 2003թ.։

Օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը բոլորին կոչ է արել երբեք կաշառք չառաջարկել և չվերցնել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։