Լրահոս

09.02.2011 16:10


Հայ էկոլոգները մտադիր են կապվել Ադրբեջանի էկոլոգների հետ

Հայ էկոլոգները մտադիր են կապվել Ադրբեջանի էկոլոգների հետ

«Նեմո» դելֆինարիումի հարցում հայ էկոլոգները մտադիր են համագործակցել ադրբեջանցի գործընկերների հետ: Այդ մասին «ԱրմԻնֆոյի» թղթակցի հետ զրույցում հաղորդել է «Թռչնասերների կենտրոնի» ղեկավար Սիլվա Ադամյանը:

 Նրա ասել է, որ այս տարի Ադրբեջանում ևս դելֆինարիում է բացվել, որի հետևում, ինչպես և «Նեմոյի» պարագայում, կանգնած է ուկրաինական «Ներում» ընկերությունը: Այս կապակցությամբ իրենք ցանկանում են  կապվել Ադրբեջանի էկոլոգիական ոչ կառավարական կազմակերպությունների հետ և իմանալ այդ հարցի նկատմամբ նրանց դիրքորոշումը:

Նա նաև տեղեկացրել է, որ հայկական կողմը մտադիր է դատի տալ «Ներում» ընկերությանը, ընդ որում՝ գործընթացում կներգրավվեն նաև «Նեմո» դելֆինարիումի շինարարությանն առնչված անձինք: Այժմ իրենք զբաղված են տեղեկություններ հավաքելով։

Նա նշել է, թե իրենց տեղեկություններով՝ «Նեմո» դելֆինարիումի համար դելֆինները գնվել են Ճապոնիայից, մեկ դելֆինը՝  35 հազ. եվրո:

-Տեղեկություններ կան, ճիշտ է՝ չգիտեմ, թե դրանք որքանով են ճշմարիտ, որ Երևանում արդեն մեկ դելֆին սատկել է,-հաղորդել է Սիլվա Ադամյանը:

Այս խորագրի վերջին նյութերը