Լրահոս

09.06.2016 16:21


Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Հրաչյա Գ.-ն և հանձնել նռնականետի 2 արկ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, և տարբեր մմ տրամաչափի 184 փամփուշտ:

***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում 1969 թ. ծնված Վարդան Ջ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան, 1 ինքնաշեն ատրճանակ, 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի 15 դատարկ պարկուճ, 7,62 մմ տրամաչափի 1 և 12,7 մմ տրամաչափի 1 փամփուշտի դատարկ պարկուճ, 12,7 մմ տրամաչափի փամփուշտի գնդակ ու ինքնաձիգի 1 դատարկ պահունակ:

***
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1982 թ. ծնված Կարեն Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան։

Այս խորագրի վերջին նյութերը