Լրահոս

09.12.2009 12:49


Hurriyet. «Հայաստանը մինչև ապրիլ հնարավոր է զիջի տարածքների մի մասը»

Hurriyet. «Հայաստանը մինչև ապրիլ հնարավոր է զիջի տարածքների մի մասը»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ, Օբաման ասել է, որ մինչև ապրիլ հայ-թուրքական արձանագրությունները պետք է վավերացվեն Թուրքիայի խորհրդարանի կողմից։ «Hurriyet»-ի փոխանցմամբ, ի պատասխան ասվածին, Էրդողանը ԱՄՆ նախագահին խնդրել է օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ «Hurriyet»-ը, հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ-ը մինչև հաջորդ տարվա ապրիլ հնարավոր է հասնի նրան, որ  հայկական կողմը որոշ տարածքներ  զիջի Ադրբեջանին, և այդ հարցում Օբաման խոստացել է ուժեղացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները։ Ըստ թերթի, ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված, եկող տարվա սկզբից ակնկալվում է դիվանագիտական լարվածություն։

Այս խորագրի վերջին նյութերը