Աշխարհ

09.06.2016 15:30


«Bild». Թուրքիան պատասխան է պատրաստում Գերմանիայի համար

«Bild». Թուրքիան պատասխան է պատրաստում Գերմանիայի համար
Թուրքիան մտադիր է վճռորոշ քայլեր ձեռնարկել Գերմանիայի հանդեպ Բունդեսթագի կողմից 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ։ Այս մասին գրում է «Bild»–ը։

«Կոմպետենտ մարմինները, առաջին հերթին՝ ԱԳՆ–ն, գործողությունների ծրագիր են պատրաստում», - հայտարարել է թուրք նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։

Նշվում է, որ այդ քայլերի մանրամասները կբացահայտվեն միայն այն բանից հետո, երբ դրանք կվերանայվեն վարչապետ Բինալի Յըլդըրըմի և նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից:

Պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիան դատական հայցեր է պատրաստում Բունդեսթագի թուրքական արմատներ ունեցող 11 պատգամավորի դեմ, որոնք կողմ են քվեարկել բանաձևին։

Գերմանիայից արդեն հասցրել են արձագանքել թուրքիայի քայլերին։

«Դա վախեցնելու անընդունելի փորձ է, որը հետագա էսկալացիայի կտանի»,– պարբերականին ասել է «կանաչների» պատգամավոր Օզքան Մուլթուն։

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Բունդեսթագի պատգամավորները սպառնալիքներ են ստանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը