Աշխարհ

09.06.2016 15:08


Բունդեսթագի պատգամավոր. «Մենք ընդունում ենք Կայսերական Գերմանիայի մեղքը»

Բունդեսթագի պատգամավոր. «Մենք ընդունում ենք Կայսերական Գերմանիայի մեղքը»

Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր, «Կանաչների կուսակցության» համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո առաջին անգամ խոսել է բանաձևի մասին: Նշենք, որ Օզդեմիրը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի համահեղինակներից է:

«Ակօս» շաբաթաթերթին տված հարցազրույցում Օզդեմիրը հայտնել է, որ Բունդեսթագի ընդունած բանաձևն իր նշանակությամբ տարբերվում է այլ խորհրդարանների կողմից ընդունված բանաձևերից:

«Մենք՝ որպես Գերմանիայի դաշնային խորհրդարան, ընդունում ենք ներկայիս Գերմանիայի նախորդի՝ Կայսերական Գերմանիայի մեղքը, որ նա գործել էր մարդկության դեմ իրականացված այս հանցագործությունը չկանխելով՝ հակառակ այն բանի, որ ունեցել է հայերի ծրագրված տեղահանության և ջարդերի մասին ակնհայտ փաստեր՝ ուղարկված դիվանագետների և միսիոներների կողմից»,- ասել է Օզդեմիրն՝ ընդգծելով, որ բանաձևի ընդունմամբ ոչ ներկայիս Թուրքիային են մեղադրում, ոչ էլ Գերմանիային:

Հայկական բանաձևի համահեղինակը կարծում է, որ այսուհետև կարիք չկա ժխտողական քաղաքականություն վարել:

Մանրամասն՝ «ermenihaber.am»–ում

Այս խորագրի վերջին նյութերը