Աշխարհ

09.06.2016 20:01


Ջունայի մահից մեկ տարի անց նրա ժառանգությանը հավակնում են 13 զարմիկ և նորահայտ դուստրը (տեսանյութ)

Ջունայի մահից մեկ տարի անց նրա ժառանգությանը հավակնում են 13 զարմիկ և նորահայտ դուստրը (տեսանյութ)

Լեգենդար Ջունա Դավիթաշվիլիի ժառանգության շուրջ սկանդալը շարունակվում է։ Ինչպես տեղեկացնում է «Վեստին», ժառանգությանը հավակնում են բուժակի 13 հեռավոր բարեկամները և մի կին, ով պնդում է, որ հանդիսանում է Ջունայի դուստրը։

Ջունան ապրում և աշխատում էր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Արբատում գտնվող առանձնատանը, որը նա վարձակալել էր քաղաքում, և որի մակերեսն ամբողջությամբ գրեթե չէր օգտագործում, այլ բնակվում էր երրորդ հարկում գտնվող փոքր սենյակում։

Թեև նա բավական հարուստ էր, սակայն մահանում էր աղքատության մեջ, և մահանալու շեմին նրա մահճակալի մոտ մնացել էր միայն նրա ընկերուհին՝ Օլգա Տեր-Հայրապետյանը՝ իր ամուսնու՝ Ալեքսանդր Տեր–Հայրապետյանի հետ։

Ջունայի ընկերները պատմում են, որ նա շատ առատաձեռն էր, և միշտ թանկ նվերներ էր մատուցում իր ծանոթներին և բարեկամներին։

«Նրա հետևից խմբերով էին գնում։ Բոլորն ուզում էին նրա միջոցով ինչ-որ բանի հասնել։ Ոչ ոք չէր ուզում նրան ինչ-որ բան տալ»,–պատմել է Ջունային ճանաչող երգիչ Սոսո Պավլիաշվիլին։

Երբ բուժակը հիվանդացավ, նույնիսկ նրա բուժման համար փող չկար։ Ակնթարթորեն անհետացան նաև նրա բազմաթիվ ընկերները։

«Նրա բարեկամներին ես ընդամենը մեկ անգամ եմ տեսել, այն էլ երբ Ջունան պառկած վիճակում էր և վատ էր իրեն զգում։ Մենք համոզում էինք նրան հիվանդանոց գնալ, սակայն հայտնված բարեկամներից մեկը չէր թողնում մեզ դա անել։ Այդ ժամանակ Ջունան այսպիսի մի նախադասություն ասեց․ «Նրանք բոլորը սպասում են՝ երբ եմ ես մահանալու, որպեսզի տիրանան ժառանգությանը»», - պատմել է Օլգան։

Ջունայի դագաղի հետևից տուն են մտել նրա 13 զարմիկները, որոնք չեն հանդիսանում նրա արյունակից բարեկամները, քանի որ Ջունան խնամատար ընտանիքում է մեծացել։

«Ոսկեղեն, ադամանդներ, մուշտակներ։ Տեսե՞լ եք ներքևում 150 դատարկ կախիչ։ Նրանք բոլորը դատարկ են. կոլեկցիոն զգեստեր էին։ Անցել են բարեկամներին, զարմիկներին», - պատմել է այլընտրանքային գիտությունների միջազգային ակադեմիայի նախագահ Վալերի Կամշիլովը։

Սակայն գլխավոր խնդիրն Արբատում գտնվող Ջունայի բնակարանն է, որը նա ժառանգել է ընկերոջ որդուն, և որի շուկայական արժեքը մոտ 100 մլն ռուբլի է։ Այժմ զարմիկները փորձում են դատարանի միջոցով չեղարկել Ջունայի որոշումը և սեփականաշնորհել բնակարանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը