Բունդեսթագի նախագահը կոշտ պատասխան է տվել Էրդողանին
Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը այսօրվա նիստի բացումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին կոշտ հայտարարություն է արել։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահն ասել էր, որ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման համար քվեարկած՝ թուրքական ծագում ունեցող գերմանացի պատգամավորները պետք է արյան անալիզ հանձնեն, քանի որ նրանց ծագումը կասկածի տակ է դրվում:
«Ինձ համար անհնարին էր այն, որ ժողովրդավարությամբ ընտրված նախագահը 21–րդ դարում իր քննադատությունը կարող է կապել Բունդեսթագի՝ ժողովրդավարությամբ ընտրված գերմանացի պատգամավորների հետ և կասկածի տակ դնել նրանց թուրքական ծագումը՝ անվանելով նրանց արյունը փչացած»,-ասել է Լամերտը և արժանացել բուռն ծափահարությունների։ Նշենք, որ դահլիճում ներկա է եղել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Ըստ Լամերտի՝ իրենց պատգամավորները պատրաստ են ցանկացած բանավեճի և քննադատության, սակայն յուրաքանչյուր ոք, ով փորձում է սպառնալիքների միջոցով ճնշում գործադրել առանձին պատգամավորների վրա, պետք է գիտակցի, որ հարձակվում է ամբողջ Բունեդսթագի վրա:

7оr.am