Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել Առողջապահության նախարարության հաշվեկշռում առկա 26 ավտոմեքենան կրճատելու վերաբերյալ:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանընշել է՝ մեքենաները կրճատվում են՝ հետագայում օտարվելու նպատակով:
Այսօրվա նիստում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ որոշում է ներկայացրել, ըստ որի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրակցված 15 միավոր տրանսպորտային միջոցներն ու 3 միավոր սարքերը հետ կվերցվեն և կամրակցվեն «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Առողջապահության նախարարությունից 26 ավտոմեքենա կրճատվեց
Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել Առողջապահության նախարարության հաշվեկշռում առկա 26 ավտոմեքենան կրճատելու վերաբերյալ:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշել է՝ մեքենաները կրճատվում են՝ հետագայում օտարվելու նպատակով:

7or.am