Տնտեսական

09.06.2016 12:20


5.5 մլն եվրո՝ նոր աղբավայր կառուցելու համար

5.5 մլն եվրո՝ նոր աղբավայր կառուցելու համար

Այսօր՝ հունիսի 9–ին, կառավարության նիստի ժամանակ հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը։

Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ-ին կոշտ թափոնների կառավարումը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում բարելավելու գործում: Ծրագրում ընդգրկված են թափոնների համար կոնտեյներները/արկղները, թափոնների հավաքման բեռնատարները, թափոնների հավաքման նոր կետերը, աղբավայրի աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումները, նոր աղբավայրի կառուցումը (ներառյալ շինություններն ու կառույցները), փոխանցման կայանների շինարարությունը:

Բանկը ՀՀ-ին պետք է տրամադրի 5.5 մլն եվրո:

Վերոնշյալ վարկային միջոցներից 3.5 մլն եվրոն նախատեսված է Կոտայքի մարզի, իսկ 2 մլն եվրոն` Գեղարքունիքի մարզի համար:

7оr.am

Այս խորագրի վերջին նյութերը