Աշխարհ

09.06.2016 11:55


Անդամահատել են Միլա Յովովիչի կրկնորդի ձեռքը (լուսանկար)

Անդամահատել են Միլա Յովովիչի կրկնորդի ձեռքը (լուսանկար)

Անդամահատել են հոլիվուդյան աստղերի կրկնորդ Օլիվիա Ջեքսոնի ձեռքը, ով վնասվածք էր ստացել հնարք կատարելիս։ Այս մասին հաղորդում է «Bild» պարբերականը։

«Չարիքի կացարանը» ֆիլմի 7-րդ մասում, որը էկրաններին է բարձրանալու 2017թ., մարտերի և հնարքների տեսարաններում Օլիվիան փոխարինում էր դերասանուհի Միլա Յովովիչին։ Նկարահանումների ընթացքում, մոտոցիկլի վրա հնարք կատարելիս, Օլիվիան թռել է մետաղյա ծանրաձողի վրա։ Կրկնորդը ստացել է վնասվածքներ և կոտրվածքներ։ Աղջիկը մի շարք վիրահատություններ է տարել, իսկ դեկտեմբեր ամսին հայտնի էր դարձել, որ նրան սպասվում է ձախ ձեռքի անդամահատում։

«Ցտեսություն ասենք իմ չորացած ձեռքին և բարի գալուստ մաղթենք իմ պաշտամունքին։ Իմ կյանքը ես այսպես չէի ծրագրել։Ինձ մնում է օգտվել նրանից, ինչ ունեմ և շարժվել միայն առաջ և վեր։ Բարեբախտաբար, իմ թիկունքին մեծ թիմ է կանգնած, որն ինձ աջակցում է»,– գրել է Օլիվիան «Instagram»–ի իր էջում։

7оr.am

Այս խորագրի վերջին նյութերը