Աշխարհ

09.06.2016 10:50


Իրկուտսկում ցուցադրել են ռուսական նորաստեղծ «ապագայի ինքնաթիռը» (տեսանյութ)

Իրկուտսկում ցուցադրել են ռուսական նորաստեղծ «ապագայի ինքնաթիռը» (տեսանյութ)

Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում տեղի է ունեցել «ապագայի ինքնաթիռի»՝ նորաստեղծ ռուսական МС-21-ի ցուցադրումը, որի զանգվածային արտադրությունը սկսվելու է 2017թ.-ին։ Ինչպես տեղեկացնում է «Վեստի»-ն, ինքնաթիռը ստեղծված է եզակի նյութերից՝ ամենաժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։

«Ռուսական երազանքի ինքնաթիռի» երկարությունը կազմում է 36 մետր, իսկ թևերի բացվածքը՝ 35 մետր։ Նախատեսվում է, որ «Sukhoi Superjet 100»-ի հետ МС-21-ը կազմելու է Ռուսաստանի ազգային ավիապարկի 80 տոկոսը։

Նշվում է, որ ինքնաթիռն ունի բավականին լայն ֆյուզելյաժ, ինչն օդանավն ավելի հարմարավետ է դարձնում ինչպես ուղևորների համար, այնպես էլ օդանավակայանների՝ ուղևորիներին նստեցնելու և իջեցնելու ժամանակի կրճատման հաշվին։

Բացի այդ, ինքնաթիռի կառուցման համար օգտագործվել են կոմպոզիտ նյութեր, որոնց քանակը կազմում է ավելի քան 30 տոկոս, ինչը հնարավորություն է տալիս նվազեցնել ինքնաթիռի քաշը՝ բարելավելով աերոդինամիկ ցուցանիշները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բաց կառուցվածքի շնորհիվ МС-21-ը հնարավոր կլինի հագեցնել ցանկացած արտադրողի սարքավորումներով, իսկ նոր շարժիչները հնարավորություն կտան 10 տոկոսով կրճատել վառելիքի ծախսը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զբաղվում էին և զբաղվում են նոր ինքնաթիռների ստեղծմամբ և սպասարկմամբ, այդ թվում նաև՝ ռազմական խնդիրների, ներառյալ Սիրիայում գործողությունների իրականացման համար։ Սա, իհարկե, վերջին տարիների ընթացքում արված գործերի ամրության ստուգումն է։ Եվ պետք է խոստովանել, որ մենք այդ ստուգմանը դիմանում ենք», – բացման արարողության ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը