Աշխարհ

09.06.2016 10:15


Ֆրանսիայի Սենատը հակառուսական պատժամիջոցները մեղմացնելու վերաբերյալ բանաձև է ընդունել

Ֆրանսիայի Սենատը հակառուսական պատժամիջոցները մեղմացնելու վերաբերյալ բանաձև է ընդունել

Ֆրանսիայի Սենատը քվեարկել է Եվրամիության՝ ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցների աստիճանական մեղմացման օգտին։ Այդ որոշմանը հավանություն է տվել 302 սենատոր, դեմ՝ 16։ ТАСС–ի փոխանցմամբ՝ բանաձևը հանձնարարական բնույթ ունի։

Փաստաթղթի հեղինակներից մեկը՝ Դեմոկրատների և անկախների միության ներկայացուցիչ Իվ Պոցցո դե Բորգոն, ենթադրում է, որ Ֆրանսիայի և Ռուսաստանի հարաբերությունները հաստատուն բնույթ ունեն, դրա համար էլ գործնական ոլորտում հարկավոր է պատժամիջոցները մեղմացնել։

«Интерфакс»–ը հավելում է, որ բանաձևի հեղինակները կոչ են անում վերանայել դիվանագիտական և քաղաքական պատժամիջոցները։ Նրանք դիմել են կառավարությանը՝ առաջարկելով եվրոպացի իրենց գործընկերներին կոչ անել աշխատել ռուսների նկատմամբ կիրառվող անհատական պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը