Լրահոս

08.12.2009 18:37


Հ. Հովհաննիսյան. «Մենք ունենք քաղաքական էլիտայի ձևավորման բավական լուրջ խնդիրներ»

Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման  հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ քաղաքացիական հասարակության զարգացման համար պետք է նաև պետության աջակցությունը։

-Իրեն հարգող ամեն պետություն պետք է ունենա այս ոլորտի նկատմամբ հատուկ քաղաքականություն, և ես կարծում եմ, որ նախագահի այս քայլը, որ ստեղծեց Հանրային խորհուրդ և հասարակական կազմակերպություններին խորհրդակցական ձայնի իրավունք տվեց կառավարման մարմինների հետ, ուղղված էր հենց դրան։ Մենք ունենք քաղաքական էլիտայի ձևավորման բավական լուրջ խնդիրներ։ Հայ իրականության մեջ մենք մերժել ենք նախկին միաբևեռ համակարգը, բայց նորը չենք ստեղծել,-նշել է նա։

Այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է ներկայիս պայմաններում քաղաքացիական հասարակության կայացում, նա պատասխանել է, թե ինքն այդ առումով լավատես է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը