Ապրիլյան պատերազմի հետևանքով դեպի ՀՀ տուրփաթեթների 30%-ը չեղարկվել է (տեսանյութ)
Միջինացված տվյալներով՝ ապրիլյան պատերազմի հետևաքնով դեպի Հայաստան տուրփաթեթների մոտավորապես 30%-ը չեղարկվել է: Հունիսի 8-ին՝ մամուլի ասուլիսի ընթացքում, նման տեղեկություն է հայտնել Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության ղեկավար Կարինե Դավոյանը:
-Ապրիլյան պատերազմի օրերին մեր տուրօպերատորներն ստացան չեղարկումներ՝ այդ օրերի հետ կապված, բայց դա կարճ տևեց և անցավ,-ասել է նա՝ հավելելով, որ տուրիզմի ոլորտում առկա խնդիրներն այս իրավիճակի հետ այդքան էլ կապ չունեն:
Կ. Դավոյանի խոսքով՝ պատերազմական վիճակի պատճառով տուրիստների հոսքը պակասել է ոչ միայն դեպի Հայաստան, այլ նաև դեպի Ադրբեջան և ամբողջ տարածաշրջան:
-Մարդիկ իրենց անվտանգությունն ամեն ինչից վեր են դասում,- եզրափակել է նա:

Մանրամասները՝ «Vesti.am»-ի տեսանյութում: