Աշխարհ

08.06.2016 20:00


Մայրամուտը լուսանկարելիս ամերիկացին ընկել է և մահացել

Մայրամուտը լուսանկարելիս ամերիկացին ընկել է և մահացել

68–ամյա Մարկ Սայմոնը դիտահարթակից ընկել է ժայռի վրա, երբ փորձել է լուսանկարել «Sand Beach» ծովափի մայրամուտը։ Նյու Ջերսիի բնակիչը ընկել է 12մ բարձրությունից և մահացել։ Այս մասին հաղորդում է «Лента.ру»–ն։

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սայմոնը մեկնել է հանգստանալու կնոջ հետ։ Կինը մնացել է մեքենայի մեջ, երբ ամուսինը դուրս է եկել լուսանկարելու մայրամուտը։ Բավական երկար ժամանակ ամերիկացին չի վերադարձել մեքենա, և նրա կինը ոստիկաններ է կանչել դեպքի վայր։

Սայմոնի մարմինը գտել են դիտահարթակի և լողափի քարերի միջև։

7оr.am

Այս խորագրի վերջին նյութերը