Մ. Զեման. «Կդիմեմ Չեխիայի խորհրդարանին, որպեսզի նրանք ևս Գերմանիայի օրինակին հետևեն»
Պետական այցով Երևանում գտնվող Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է դեռևս 2014 թվականին Սերժ Սարգսյանի՝ Չեխիա կատարած այցի ընթացքում:
–Գիտեմ, որ Ցեղասպանությունը դատապարտել են Եվրամիության 10 երկրներ, ոչ Եվրամիության երկրներից կարող եմ նշել Կանադան և Ռուսաստանը։ Ես կդիմեմ Չեխիայի խորհրդարանին, որպեսզի նրանք ևս Գերմանիայի օրինակին հետևելով՝ կատարեն նմանատիպ հայտարարություն,- նշել է Զեմանը:

7or.am