Լրահոս

09.02.2011 15:43


Բարեփոխումներն՝ ընթացքի մեջ

ՀՀ Արդարադատության նախարարությունում շարունակվում են աշխատանքնային գործընթացներն առավել արդյունավետ կազմակերպելուն ուղղված բարեփոխումները։

1. «Թեժ գծեր». ՀՀ Արդարադատության նախարարության ստորաբաժանումներին և կառույցներին ուղղված դիմումներին, հարցերին և բողոքներին արագ արձագանքելու, հասարակության հետ անմիջական կապը խորացնելու և մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով, սկսել են գործել քաղաքացիների հետ հետադարձ կապի ապահովման հետևյալ հեռախոսահամարները.

ՀՀ Արդարադատության նախարարություն' 35 83 99
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն' 34 22 29
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն' 52 45 16
Քրեակատարողական ծառայություն' 44 22 73
էլ. փոստ' [email protected] :

2. «Ծանուցող  ցուցատախտակներ». Քաղաքացիների սպասարկումը բարելավվելու և հեշտացնելու նպատակով նոտարական գրասենյակներում, ինչպես նաև ՔԿԱԳ ու իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմիններում և բոլոր տարածքային բաժիններում տեսանելի վայրում սկսվել են տեղադրվել ցուցատախտակներ, որտեղ զետեղված են.

1. Դիմումի ձևանմուշներ' պետական գրանցման, պետական հաշվառման և պետական միասնական գրանցամատյանից տեղեկություններ ստանալու համար, տեղեկություններ' լրացման կարգի և փաստաթղթերի տրամադրման ժամկետների մասին,

2. պետական գրանցման, պետական հաշվառման և տեղեկություններ ստանալու համար վճարվող պետական տուրքերի հաշվեհամարները և վճարման ենթակա գումարի չափը,

3. աշխատանքի օրերը և ժամերը:

Պետական ռեգիստրի կայքում' www.stateregistry.am, տեղադրվել է նաև առևտրային կազմակերպություն գրանցելու համար հիմնադիրների ժողովի արձանագրության, հիմնադրի որոշման և կանոնադրության նմուշային ձևերը, ինչպես նաև անվճար տեղեկություններից օգտվելու ձևերը:

Այս խորագրի վերջին նյութերը