Հացամթերքը, մսամթերքը, ձկնամթերքն ու միրգը թանկացել են
2016-ի հունվարին սպառողական շուկայում արձանագրվել են էականորեն բարձր գներ`2,2 տոկոս, հաջորդ ամիսներին անընդմեջ գնանկման միտում է գրանցվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը։
Բանախոսի տվյալներով՝ մայիսին արձանագրվել է գնանկում՝ 0,7 տոկոս.
–Ամենաբարձր գնանկումն արձանագրվել է ձվի գծով, էական բարձր գնանկում է արձանագրվել բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքային խմբում` 7,1 տոկոս: Անփոփոխ են մնացել հրուշակեղենի, այլ մթերքների և ոչ ոգելից խմիչքների գները: Գնաճ է արձանագրվել հացամթերքի ( 0,2 տոկոս), մսամթերքի (0,4), ձկնամթերքի (0,8 տոկոս) գծով: Առավել բարձր գնաճ է գրանցվել մրգերի ապրանքային խմբում` 3,4 տոկոս: Գնանկում է արձանագրվել նաև կաթնամթերքի, շաքարավազի գծով: Ոգելից խմիչքների և ծխախոտի խմբում արձանագրվել է գնաճ:
Մարտիրոսյանը նշել է՝ խնձորի գինն աճել է 10,5 տոկոսով, կիտրոնինը` 6,3 տոկոսով, աճել են նաև չամչի, ընկույզի գները: Նվազել է նարնջի գինը:
Հացամթերքը, մսամթերքը, ձկնամթերքն ու միրգը թանկացել են
2016-ի հունվարին սպառողական շուկայում արձանագրվել են էականորեն բարձր գներ` 2,2 տոկոս, հաջորդ ամիսներին անընդմեջ գնանկման միտում է գրանցվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը։
Բանախոսի տվյալներով՝ մայիսին արձանագրվել է գնանկում՝ 0,7 տոկոս.
–Ամենաբարձր գնանկումն արձանագրվել է ձվի գծով, էական բարձր գնանկում է արձանագրվել բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքային խմբում` 7,1 տոկոս: Անփոփոխ են մնացել հրուշակեղենի, այլ մթերքների և ոչ ոգելից խմիչքների գները: Գնաճ է արձանագրվել հացամթերքի ( 0,2 տոկոս), մսամթերքի (0,4), ձկնամթերքի (0,8 տոկոս) գծով: Առավել բարձր գնաճ է գրանցվել մրգերի ապրանքային խմբում` 3,4 տոկոս: Գնանկում է արձանագրվել նաև կաթնամթերքի, շաքարավազի գծով: Ոգելից խմիչքների և ծխախոտի խմբում արձանագրվել է գնաճ:
Մարտիրոսյանը նշել է՝ խնձորի գինն աճել է 10,5 տոկոսով, կիտրոնինը` 6,3 տոկոսով, աճել են նաև չամչի, ընկույզի գները: Նվազել է նարնջի գինը:
Վառելիքի շուկայում 0,5 տոկոսով աճել են բենզինի գները, 2,9 տոկոսով նվազել՝ դիզվառելիքի։
7or.am