Վենեսուելայում 1,3 մլն ստորագրություն է հավաքվել Մադուրոյի դեմ հանրաքվե անցկացնելու համար
Վենեսուելական ընդդիմությունը հաղորդել է, որ իշխանություններն ուժի մեջ են ճանաչել 1,3 մլն ստորագրությունները, որոնք հավաքվել են Վենեսուելայում նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականի պահանջով հանրաքվե անցկացնելու համար։
«Մենք պահանջվածից վեց անգամ ավելի ստորագրություն ունենք հանրաքվե անցկացնելու համար»,– Կարակասում լրագրողներին ասել է ընդդիմադիր «Դեմոկրատական միասնության կլոր սեղան» միավորման գործադիր քարտուղար Խեսուս Տոռեալբան Ազգային ընտրական խորհրդի ղեկավարության հետ հանդիպումից հետո։
«El Nacional»–ի փոխանցմամբ՝ այժմ Տոռեալբան ճանապարհը բաց է համարում հանրաքվեի երկրորդ փուլի համար. սկզբի համար ընդդիմությունը պետք է ընդամենը 200 հազ ձայն հավաքեր։
«ria.ru»–ն հիշեցնում է՝ իրավիճակը Վենեսուելայում սրվել է ապրանքների դեֆիցիտի, քառատրոփ ինֆլյացիայի, նավթի գների նվազմամբ պայմանավորված պետեկամուտների անկման, ինչպես նաև իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերի միջև առկա ինստիտուցիոնալ ճգնաժամի համապատկերին։

7or.am